211652_close_icon
views-count1188 դիտում article-date 15:19 26-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 07.30-ին, Երևանի Չարենցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու (տվյալները պարզվում են), որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.40-ին, Երևանի Շիրազի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 01.30-ին, Երևանի Թամանցիների փողոցի և Մասիսի 3-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.15-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյան փողոցի և Ն. Աշտարակեցու անվան հրապարակի հատման մասում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը հրաժարվել է բուժօգնությունից: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ՃՈ հետաքննիչից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 28-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Լոռու մարզի Գուգարք գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 42-ամյա վարորդը եւ 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի և «JIN BEI SY5038XJHL-MISIBH» շտապօգնության ավտոմեքենաներ. շտապօգնության մեքենայի 56-ամյա ուղևոր բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Բոգդան» միկրոավտոբուս. միկրոավտոբուսի 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցում 67-ամյա քաղաքացին փողոցը վազելով անցնելիս կորցրել է հավասարակշռությունը, ձեռքով դիպչելով «Նիսան Իքստրայլ» մակնիշի ավտոմեքենային`ընկել է. վարորդը քաղաքացուն իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.20-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ ընկել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր