ԱՄՆ ու Չինաստանը հունվարին կստորագրեն առևտրային համաձայնագիր. «Ամերիկայի ձայն»
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի առևտրային թիմերը շարունակում են ակտիվ քննարկումները երկրների միջև առևտրային կապերի հարցում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5220146.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
«Երկու կողմերի տնտեսական ու առևտրային թիմերը սերտ հաղորդակցման մեջ են առևտրային հանաձայնագրի և հետագա աշխատանքների շուրջ»,- ասում է խոսնակը:
Դեկտեմբերի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքն ու Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կստորագրեն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային համաձայնագրի առաջին փուլը, որը ավարտին է հասցվել այս ամիս:
Ըստ ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի, կողմերը պետք է ստորագրեն այն գալիք հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: