211652_close_icon
views-count1787 դիտում article-date 19:03 25-12-2019

Սոցցանցերում ատելության և խոսքի զոհ են նաև կառավարությունը և անձամբ ես․ վարչապետ. newmedia.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ամանորի առթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է, որ իր մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի առաջարկով կարծես ավանդույթ է ձևավորվել, որ օտարերկրյա այցերի ընթացքում դրանք լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցում է և հետաքրքրվում՝ արդյոք կան լրատվամիջոցներ կամ լրագրողներ, որոնց ազատությունը Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ սահմանափակվում է, հայտնում է [url=https://newmedia.am/am/news/3854?fbclid=IwAR0TwNZwc3uJWU-tVk82zpnCIZFoGc8MP1C8JtTigNKONVpXfG9QYsP69os]newmedia.am[/url]-ը։ «Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկառվություն չեմ ստացել»,- նշել է վարչապետը։ Նա անդրադարձել է նաև լրատվամիջոցների նկատմամբ սոցցանցերում տիրող տրամադրություններին։ «Իհարկե կան որոշակի խնդիրներ և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության և խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը իհարկե լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և անձամբ ես նույն իրավիճակում եմ և հրավիրում եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր