211652_close_icon
views-count2402 դիտում article-date 11:35 25-12-2019

Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի. Tert.am

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/25/Samsonyan/3173080?fbclid=IwAR17gWVSsxWo0j44BJXY_ALaypIS-dNMb-I8zkuHNKDOfXeOHNaTflsAVUA]Tert.am-[/url]ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին: Հայցադիմումի վերաբերյալ մանրամասներ ստաալու համար Արարատ Միրզոյանի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Նմանատիպ նյութեր