211652_close_icon
views-count1437 դիտում article-date 10:24 25-12-2019

Տուրիստը գոհ է, ուրեմն լա՞վ է. էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի մակարդակը ցածր է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի ներկայիս զբոսաշրջային համար մեկ խնդիրը էքսկուրսիոն-մեթոդական աշխատանքի ցածր մակարդակն է, մասնագետ էքսկուրսավարների խիստ պակասը: Մեր երկրում, ցավոք, էքսկուրսավարների աշխատանքը չի կարգավորվել կամ կարգավորվել է տարերայնորեն, նրանց անհատական ճարպկությամբ, գործատուի քմահաճույքով, ոչ հաջողված լիցենզավորման կարգ մտցնելով, իսկ առավելապես՝ «Տուրիստը գոհ է, ուրեմն լավ է» անցաբառով: Հայաստանում էքսկուրսավար կարող է աշխատել ցանկացած ոք, ում կցանկանա հրավիրել այդ գործից երբեմն անտեղյակ գործատուն: Ի տարբերություն վերականգնողական, էկոբանական, գործարարական, քայլարշավային, սպորտային, առողջարարական, էքստրիմ, էկզոտիկ և այլ տարատեսակ զբոսաշրջեկային իզմերի, Հայաստանը, նախ և առաջ, ճանաչողական, պատմամշակութային զբոսաշրջության դասական երկիր է: Իսկ ճանաչողական զբոսաշրջության կենտրոնական դեմքը հուշարձան-էքսկուրսանտ, Հայաստան-արտասահման շփման առաջնագծում կանգնած զբոսավարն է, որն էլ բացահայտում է խորքային և ոգեղեն Հայաստանը տեղացի ու եկվոր էքսկուրսանտներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր