211652_close_icon
views-count1128 դիտում article-date 19:39 24-12-2019

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցին ևս 4 ՔՀԿ-ների կոալիցիա միացավ․ տեղի է ունեցել ցանցի խորհրդի հերթական նիստը

Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 24-ին: Ցանցը ստեղծվել է փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաների կողմից։ Այն գործում է ցանցի հիմնադրման հռչակագրի հիման վրա: Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ Ցանցին՝ ԿԵՀ ծրագրի շրջանակներում հիմնադրված ՔՀԿ-ների այլ կոալիցիաների/ցանցերի անդամակցելու դիմումների քննարկման, Ցանցի անդամների կարողությունների զարգացմանը ուղղված էլեկտրոնային ուսուցման նոր հարթակի ներկայացման և Ցանցի անդամների ընթացիկ տարվա գործունեության հակիրճ հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ: Առաջնորդվելով Ցանցի հիմնադրման հռչակագրի դրույթներով, համաձայն որի՝ խորհրդի յուրաքանչյուր նիստ, ըստ կոալիցիայի անվանման այբբենական ռոտացիայի, նախագահում է ՔՀԿ–ների կոալիցիաներից մեկի ղեկավարը, այս անգամ նիստը նախագահեց «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք» կոալիցիայի քարտուղարության համակարգող՝ «ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գոմկցյանը: Օրակարգային առաջին հարցի վերաբերյալ կայացված որոշման արդյունքում Ցանցին միացան նախապես հայտ ներկայացրած հետևյալ 4 կոալիցիաները՝ 1. Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանության ցանցը, 2. Աշխատողների իրավունքների պաշտպանության հասարակական կոալիցիան, 3. ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կոալիցիան, 4. Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման ուզարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիան: Նոր կոալիցիաների ադամակցության արդյունքում ներկայումս Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցը բաղկացած է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 14 կոալիցիաներից, որոնք միավորում են շուրջ 251 ՔՀԿ-ների: Այնուհետև Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց Ցանցի անդամների կարողությունների զարգացմանը ուղղված էլեկտրոնային ուսուցման հարթակը, որը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում: Ողջունելով նման հարթակի ստեղծումն ու դրա կարևորությունը կոալիցիաների և ընդհանրապես հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման գործում՝ Ցանցի անդամները հանդես եկան մի շարք առաջարկություններով, ինչը կօգնի առավել հեշտ և արդյունավետ դարձնել էլեկտրոնային ուսուցման հարթակից օգտվելը՝ նախքան դրա լիովին գործարկումը: Նշվեց նաև, որ հանրային քաղաքականությունների մշակման, դրանց բարելավման և հանրային վերահսկողության իրականացման գործընթացներում իրենց գործունեության գրանցած արդյունքները, առկա իրողություններն ու առաջացած խոչընդոտները: Այնուհետև Ցանցի անդամ կոալիցիաները ներկայացրեցին իրենց տարեկան հաշվետվությունները, քննարկումներ ծավալեցին Ցանցի աշխատանքների հետագա պլանավորման, ՔՀԿ–ների կոալիցիաների միջև միջոլորտային համագործակցության խորացման, հանրային քաղաքականությունների մշակման, իրականացման և հանրային վերահսկողության գործում ՀՀ կառավարության, ԱԺ-ի և ՏԻՄ-երի հետ ռազմավարական փոխգործակցության հաստատմանը վերաբերող հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր