211652_close_icon
views-count1379 դիտում article-date 17:13 24-12-2019

Կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագիրը գրեթե պատրաստ է. ՌԴ դեսպան

Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագիրը գրեթե պատրաստ է: «[url=https://armenpress.am/arm/news/999911.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, փաստաթղթի հիմնական դրույթները համաձայնեցվել են: Ներկայում մնում են որոշ տեխնիկական հարցեր: Ընդհանուր առմամբ, որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց դեսպանը: Նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն ավարտել են Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները: «Հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, այժմ փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի: Այն կնպաստի կենսաանվտանգության ոլորտում մեր փոխգործակցությանը»,- նշել էր Լավրովը:

Նմանատիպ նյութեր