1499 դիտում
17:13 24-12-2019
Կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագիրը գրեթե պատրաստ է. ՌԴ դեսպան
Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագիրը գրեթե պատրաստ է: «[url=https://armenpress.am/arm/news/999911.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, փաստաթղթի հիմնական դրույթները համաձայնեցվել են: Ներկայում մնում են որոշ տեխնիկական հարցեր: Ընդհանուր առմամբ, որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց դեսպանը:
Նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն ավարտել են Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքի ապահովման մասին հուշագրի շուրջ բանակցությունները:
«Հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, այժմ փաստաթղթի նախագիծն ամեն երկրում միջգերատեսչական համաձայնեցում է անցնում: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս այն կստորագրվի: Այն կնպաստի կենսաանվտանգության ոլորտում մեր փոխգործակցությանը»,- նշել էր Լավրովը:
Նմանատիպ նյութեր
10980 դիտում
13:40 15-05-2021
Ստորագրվեց «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1473 դիտում
23:18 23-11-2016
Քննարկվել են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հետ համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
373 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
394 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները