Վարչապետը ՀՖՖ նորընտիր նախագահի հետ քննարկում է ֆուտբոլի զարգացման հեռանկարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
«Շնորհավորում եմ Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Քննարկում ենք մեր երկրում ֆուտբոլի զարգացման հեռանկարները»,– ասվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։