60262 դիտում
14:48 24-12-2019
Արտակարգ դեպք Երևանում. «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել ՌԴ քաղաքացիների միջև. տուժածը ռուսական «TV 3» հեռուստաընկերության աշխատակից է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր նույն վայրից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել նշված հյուրանոցային համալիրում ժամանակավորապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 39-ամյա Ստանիսլավ Ռ.-ին:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում հյուրանոցում վիճաբանության ժամանակ Ստանիսլավ Ռ.-ն հարվածել է նույն հյուրանոցում ժամանակավորապես բնակվող ՌԴ քաղաքացի, 34-ամյա Ալեքսանդր Ֆ.-ի դեմքին՝ պատճառելով վնասվածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ տուժած Ալեքսանդր Ֆ.-ն «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ադմինիստրացիային հայտնել է, որ ինքն աշխատում է ռուսական «TV 3» հեռուստաընկերությունում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
49498 դիտում
12:25 07-07-2016
Ողբերգական դեպք Երևանում. «Մարիոթ» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի