211652_close_icon
views-count23616 դիտում article-date 22:19 23-12-2019

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Nissan-ը հարվածել է УАЗ-ին և դիմել փախուստի. կան վիրավորներ. ոստիկանությունը կարճ ժամանակ անց հայտնաբերել է Nissan-ը՝ եկեղեցու տարածքում թաքցրած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում УАЗ-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից որոշ ժամանակ անց ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Ուլիխանյանը և տեսուչ Էդգար Հովհաննիսյանը Nissan հայտնաբերել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում՝ թաքցրած։ Ոստիկանությունը պարզում է УАЗ-ի վարորդի, վիրավորների, ինչպես նաև փախուստի դիմած Nissan-ի վարորդի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով Nissan-ը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր