211652_close_icon
views-count1788 դիտում article-date 20:04 23-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 04.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.40-ին, Երևանի Արտաշիսյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 10.40-ին, Երևանի Գ. Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.40-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 01.20-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի երկու ավտոմեքենաներ, որոնցից մեկի 5 ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» այգու մոտ՝ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիչինայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 14.10-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքնայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.25-ին, Երևանի Բագրևանդի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 72-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը և կողաշրջվել. 41-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.30-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 132-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Իջևանի Արցախյան-Երևանյան-Անկախության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2112» և «Հունդայի Գետզ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի Գետզ»-ի 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 09.15-ին, Երևանի Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 24-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 22-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Աուդի» և «Դոջ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոջ»-ի 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Հիլյուքս» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտ»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Գավառ Մ 10 ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.00-ին, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սիսական և Իսրայելյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Օպել»-ի. առաջին ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, իսկ երկրորդ մեքենայի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մարգարյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևանի Շինարարների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ջրաշենի 1-ին փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին «Համմեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Արամվիրի մարզի Մրգաստան գյուղում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110» -ի 48-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հայտնվել դաշտում. 34-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 233-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 20-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր