211652_close_icon
views-count5945 դիտում article-date 22:00 22-12-2019

Մինչև դեկտեմբերի 26-ը ՀՀ լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հանրապետությունում ջերմաստիճանի արձրացման պատճառով լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտարարություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Մինչև դեկտեմբերի 26-ը ՀՀ-ում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, ինչի արդյունքում հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում առկա կլինի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»:

Նմանատիպ նյութեր