211652_close_icon
views-count2461 դիտում article-date 17:47 22-12-2019

Հարություն Մեսրոբյանը լքում է Հանրային խորհուրդը. News.am

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ նշանակվելուց հետո, 2018 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ ՀԽ անդամ նշանակված կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն օրերս հայտարարեց ՀԽ-ում իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ [url=https://news.am/arm/news/551107.html]NEWS.am[/url]-ն այս թեմայով զրուցել է Հարություն Մեսրոբյանի հետ։ [b]Ինչո՞վ է պայմանավորված Հանրային խորհրդում Ձեր անդամակցությունը դադարեցնելու որոշումը։ [/b] Երբ Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Հանրային խորհրդից, ինձ լրագրողները հարցրեցին, ասացին՝ խոսակցություններ կան, որ Հանրային խորհրդի նախագահ է լինելու Ստյոպա Սաֆարյանը, ես պատասխանեցի, որ եթե նման բան լինի, համարեք, որ ես իմ ազատման դիմումը գրել եմ։ Ես սովորություն չունեմ խոսքս փոխել։ [b]Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ որևէ խնդի՞ր եք տեսնում։ [/b] Ես կառավարման փորձագետ եմ և անձին քննարկելու որևէ բարոյական իրավունք չունեմ։ Ես հարցը քննարկում եմ կառավարման իմաստով, պետական կառավարման իմաստով։ Պետական պաշտոնյան՝ այն էլ բարձրաստիճան պաշտոնյան տարբեր օղակներում՝ լինի Հանրային խորհուրդ, կառավարություն, անկախ տեղական ինքնակառավարման մարմին, պետք է 2 չափանիշների բավարարի՝ բարոյական նկարագիրը և անցած ճանապարհը դրական արդյունքներով։ Ընդ որում բարոյական նկարագիրը պարտադիր պահանջ է, իսկ դրական արդյունքները` բավարար։ Եթե դրանք չկան, ընդհանրապես նշանակումներ չպետք է լինեն։ [b]Ստյոպա Սաֆարյանը չունի՞ ձեր թվարկած հատկանիշները։ [/b] Ես ասացի, թե ինչ պետք է լինի, հիմա ինքն ունի, չունի, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Հանրային խորհրդի անդամը, առավել ևս նախագահը փորձառու, խորքային ճանապարհ անցած մարդ պիտի լինի։ Մնացածը դուք որոշեք՝ համապատասխանում է, թե ոչ, ես որպես կառավարման փորձագետ պահանջներն եմ ասում։ Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/551107.html]NEWS.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր