Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վաղը՝ դեկտեմբերի 23-ին, նախատեսված է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ ձևաչափով հանդիպումը։
Այդ մասին հայտնում է apsny.ge կայքը։
Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկելու են տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցությանն առչվող հարցեր, շեշտը դրվելու է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտների վրա։
Նախարարական հանդիպման շրջանակներում ստորագրվելու է համատեղ հայտարարություն։