211652_close_icon
views-count1871 դիտում article-date 16:55 22-12-2019

Իրաքում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ նոր վարչապետ նշանակելու պահանջով

Իրաքի հարավում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։ Ցուցարարները փակել են ճանապարհներ և պետական հաստատություններ՝ ի նշան բողոքի ներկայիս վարչապետի կողմից պարտականությունները շարունակելուն։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։ Հակակառավարական ցույցեր են տեղի ունենում նաև մայրաքաղաք Բաղդադում, նաև՝ այն շրջաններում, որտեղ մեծամասամբ շիաներ են բնակվում։ Կիրակին նոր վարչապետի նշանակման վերջնաժամկետն է, իսկ մինչ այդ նախագահ Բարհամ Սալահը 2 անգամ արդեն չեղարկել է վերջնաժամկետը։ Վարչապետ Աբդել Մահդին հրաժարականի դիմում էր գրել ցւյցերի ֆոնին, սակայն շարունակում է կառավարության ղեկավարի պարտականությունները կատարել։

Նմանատիպ նյութեր