211652_close_icon
views-count4367 դիտում article-date 12:03 22-12-2019

Մակրոնը նշել է Ֆրանսիայի թույլ տված մեծ սխալը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոտ դ՛Իվուարի նախագահ Ալասսան Ուաթթարայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան մեծագույն սխալ է թույլ տվել՝ տարածքներ բռնազավթելով և դրանք իր գաղութները դարձնելով։ «Այսօր շատ հաճախ են Ֆրանսիան հիշատակում՝ որպես երկրի, որը գաղութացման ու հեգեմոնիայի ոսպնյակով է ժամանակին նայել աշխարհին»,-ասել է Մակրոնը։ Նաև ընդգծել է, որ ինքը չի պատկանում գաղութացնող սերնդին ու ավլացրել, որ Աֆրիկայի 3/4 բնակչությունը չգիտի, թե ինչ է գաղութացումը։ Նշենք, որ Կոտ դ՛Իվուարը մինչև 1960 թվականը եղել է Ֆրանսիայի գաղութներից մեկը։

Նմանատիպ նյութեր