Դավիթ Հարությունյանը նշել է, թե որն է եղել իշխող կուսակցության սխալը
Իշխանության մոնոպոլացումը և ընդգծված ընդդիմության դերի թերագնահատումը եղել են իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները: Ինչպես փոխանցում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5166638]Tass[/url]-ը, այդ մասին միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր՝ Հանրապետական կուսակցության կողմից չհասկացվածությունն է, մեկ քաղաքական կուսակցության՝ իշխանությունը մենաշնորհելու վտանգը: Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք»,- ասել է Դ. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն: