211652_close_icon
views-count1290 դիտում article-date 17:14 21-12-2019

Ապօրինի ծառահատման հետքերով

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, բնապահպանության աշխատակիցների հետ համատեղ, դեկտեմբերի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, «Իջևանի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի «Ծառուտի ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերել են «Կաղնի» տեսակի 11 հատ 1 մետր երկարությամբ փայտանյութ: Պարզվել է` դեկտեմբերի 19-ին Իջևանի Երևանյան փողոցի 45-ամյա մի բնակիչ նշված տեղամասում բենզոսղոցով կաղնու ծառ է հատել: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր