211652_close_icon
views-count1722 դիտում article-date 20:23 20-12-2019

Տիգրան Խաչատրյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելուն ուղղված քայլերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին։ Նախարարը և դեսպանը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում բարձր են գնահատել «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով կայացած հայ-իտալական գործարար համաժողովը։ Կողմերը քննարկել են համաժողովի արդյունքում Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հետաքրքրություն ցուցաբերած գործարարների հետ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է եղել այն ոլորտներին, որտեղ կա ներդրումներ կլանելու առավել մեծ ներուժ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի առաջին կեսին գործարար պատվիրակության այց կազմակերպելու հեռանկարները և այցի հետ կապված այլ մանրամասներ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ համագործակցության համար և պայմանավորվել շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով:

Նմանատիպ նյութեր