1620 դիտում
12:25 14-06-2019
Տիգրան Խաչատրյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցության հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին։
Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության շրջանակը։
«Մենք շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ տնտեսության ոլորտում, քանի որ կա շատ մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել, հենց այդ պատճառով խիստ շահագրգռված էի Ձեզ հետ հանդիպել», - նշել է դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է համադրել երկու երկրների ուժեղ կողմերը և գտնել համագործակցության փոխշահավետ ուղղություններ։ Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները։
Միակարծիք լինելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության բարդություններից մեկը աշխարհագրական հեռավորությունն է, այդ համատեքստում կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարևորությունը, նշելով, որ այն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ տնտեսական կապեր հաստատելու համար։
Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։
Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաև Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաև տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։
Նմանատիպ նյութեր
2833 դիտում
11:13 23-05-2019
Տիգրան Խաչատրյանը Վրաստանի դեպանի հետ քննարկել է տնտեսական փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները
1746 դիտում
20:23 20-12-2019
Տիգրան Խաչատրյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելուն ուղղված քայլերը
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ