211652_close_icon
views-count8532 դիտում article-date 16:36 20-12-2019

Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կլինի Հայաստանի և Արցախի Հանրապետության միակ անվտանգության երաշխավորը. Հովհաննես Խաչատրյան

Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կլինի Հայաստանի և Արցախի հանրապետության միակ անվտանգության երաշխավորը: Սերժ Սարգսյանի անձը քննադատողը չի´տիրապետում սեփական երկրի պատմությանն, չի´ ընդունում Արցախի հաղթանակը և ուրանում է Հայաստանի Հանրապետությունում բարգավաճման տարիները: Մարդ, ում կյանքը անցել է պատերազմի դաշտում, մարդ, ով եղել է մեզ համար կարևոր նշանակություն ունեցող, Շուշիի ազատագրման հրամանատարը, նրա օրոք Հայաստանը հասավ մեծ բարձրունքների արտաքին քաղաքականության մեջ: Սերժ Սարգսյանի օրոք հիմք դրվեց խոսքի ազատությունը, և դրա վառ օրինակներից է ներկայումս իշխող քաղաքական ուժի «հաղթանակը»: Սերժ Սարգսյան անձը մերժողներից շատերը այսօր,բազմաթիվ նամակներ են ուղղարկում հանդիպումներ են ցանկանում,քանի որ գիտակից մարդիկ հասկանում են թե որքան կարևոր նշանակություն ուներ նա երկրի անվտանգության և զարգազման համար: Իսկ Սերժ Սարգսյան մարդուն քննադատողները իրենց մանիպուլացիաներով հաջողության չեն հասնելու քանի որ նրա կողքը հավաքված են միայն ու միայն Հայաստանի և Արցախի հանրապետության ճակատագրի համար մտահոգ մարդիկ: Իշխանությանը ցանկանում եմ հորմոնների տիրապետում իսկ մեր հայրենակիցներին ցանկանում եմ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր