2587 դիտում
09:49 08-09-2021
Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով կակտիվացնի իր առաքելությունը՝ այցեր կատարելով Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի կյանքի կոչել երազանքը՝ Հայաստանին Արցախի կարգավիճակը որոշելու բանակցային գործընթացներից դուրս թողնելը: Իր բաղձալի ցանկությունն իրականացնելու համար Բաքուն պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ բանակցությունների կարիք չկա, եւ որ Արցախի խնդիրն ինքը լուծել է սանձազերծած ագրեսիայի միջոցով, ինչը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հրադադարի հաստատման հենց հաջորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկու անդամ, Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան միանգամից հայտարարեցին հակամարտության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին:
Հայկական կողմի համար շատ ավելի ընդունելի է, որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ անմիջապես նստի Արցախի Հանրապետության հետ, ինչը կնշանակեր հենց Բաքվի կողմից Արցախի սուվերենության մասնակի ճանաչում, բայց այդ հարցում կոմպլեքսավորված Բաքուն, ամենայն հավանականությամբ, չի գնա նման քայլի:
Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, կշարունակի իրականացնել Արցախի Հանրապետության եւ Ժողովրդի առաջ իր ստանձնած պարտավորությունները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1734 դիտում
14:06 09-05-2019
Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը