Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել Ռոբերտ Բազիկյանը և Սամվել Հայրապետյանը: