211652_close_icon
views-count2049 դիտում article-date 15:55 20-12-2019

Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները նոր վարչապետի նշանակումից հետո

60-ամյա տեխնոկրատ Հասան Դիաբի նշանակումը Լիբանանի վարչապետի պաշտոնում ցույցերի նոր ալիք Է առաջացրել Բեյրութում: Բողոքի շարժման ակտիվիստները հանրահավաք են անցկացնում սուննի քաղաքական գործչի տան առջեւ՝ քաղաքի մահմեդական մասի Թելեթ Հայաթ պերճաշուք թաղամասում: Դրա մասնակիցները պահանջում են խորհրդարանի արձակում եւ վաղաժամկետ ընտրություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բողոքի երիտասարդ մասնակիցները փակում Է փողոցները Վերդենի, Քոլայի, Թարիք Էլ Ջեդիդի, Քասքասի թաղամասերում, ինչպես նաեւ Հալդե արվարձանում: «Ալ Մուսթաքբալ»-ի առաջնորդը՝ նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը հրաժարվել Էր կաբինետի ղեկավարի պաշտոնին առաջադրվելուց, իր կողմնակիցներին հորդորել Է ձեռնպահ մնալ փողոցային ակցիաներից եւ ավտոմայրուղիներ փակելուց: Այնուամենայնիվ, մի շաք վայրերում կարգի պահապանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ: Լիբանանի նախագահ Միշել Աունը դեկտեմբերի 19-ին անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբին հանձնարարել Է նոր կառավարություն կազմել Բաաբդա պալատում խորհրդարանական խմբակցությունների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո: Դիաբի թեկնածությունը, որը 2011 – 2014 թվականներին զբաղեցրել Է կրթության նախարարի պաշտոնը, պաշտպանել են 128 պատգամավորներից 69-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր