211652_close_icon
views-count1766 դիտում article-date 16:34 18-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արագածի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.10-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ն. Զարյան փողոցում վրաերթի է ենթարկել 54 և 57 տարեկան երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.50-ին, Երևանի Ադոնցի փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի մեքենաներ․ ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.10-ին, «ԳԱԶ 32212-264» մակնիշի մեքենայի վարորդը Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բաբաջանյան և Աշխաբադի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Պորշե» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 85-ամյա կնոջ, որին տեղում բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության խումբը: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.10-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել է գովազդային վահանակի հենասյանը․ վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի Ծաղկահովտ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Շեվրոլե Նիվա» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ․ վարորդները և «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Վանաձորի Թումանյանի անվան հրապարակում իրար են «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ․ վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել Աստրա» մակնիշի մեքենաներ․ «ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.05-ի սահմաններում, Գառնի-Գողթ ճանապարհին իրար են բախվել «Սուզուկի» և «Օպել» մակնիշի մեքենաներ․ «Սուզուկի»-ի 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել բուժկենտրոն։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել է ճանապարհին կայանված երկու «ՎԱԶ-2107» և խոտանված վիճակում գտնվող «ԼԱԴԱ-21012» մակնիշի մեքենաների, ապա վրաերթի ենթարկել երեք տղամարդկանց․ վրաերթի ենթարկվածները և «ՎԱԶ-2107»-ի սրահում գտնվող երկու քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի մեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գյումրիի Շիրակացու փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Օպել» և «ԳԱԶ-24» մակնիշի մեքենաների, վերջինս էլ բախվել է մայթեզրին կայանված «Նիսան» մակնիշի մեքենայի․ «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել․ վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.20-ի սահմաններում «Սկանիա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 229-րդ կմ-ին բախվել է իր երթևեկելի գոտի մուտք գործած «ԳԱԶ-3110»-ին․ «ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Բերդավան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պատնեշին․ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր