10014 դիտում
16:47 18-12-2019
Հայաստանի օգտատերերի վրա համացանցի միջոցով և տեղային սպառնալիքների գրոհները թուլացել են. «Կասպերսկի»
Համացանցի միջոցով գրոհների 2019-ի երրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանի օգտատերերի ավելի քան 11,8%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է մոտ 10,3%, իսկ Ադրբեջանում՝ ավելի քան 12,7%։
Այդ ցուցանիշը բոլոր երեք երկրներում նվազել է, քանի որ 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում վեբ-գրոհների բախվել է օգտագերերի 15,4%-ը, Վրաստանում՝ 14,2%-ը, իսկ Ադրբեջանում՝ 16,6%-ը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին ամենից շատ համացանցից գրոհների բախվել են Թունիսի օգտատերերը՝ 23,3%։
Նվազել է նաև այն օգտատերերի բաժինը, որոնց գրոհել են տեղային սպառնալիքները. եթե 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում այն կազմել է 33,5%, ապա երրորդում՝ 29,5%, Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 26,6% և 22,5%, Ադրբեջանում՝ 39,2% և 34,7%։ Հուլիս-սեպտեմբերին ամենից շատ տեղային գրոհների բախվել են Աֆղանստանի օգտատերերը՝ 53,45%։
Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հակավիրուս, որն օգտատերերին պաշտպանում է վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից։
Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար հարկ է միշտ հակավիրուսով ստուգել հանովի կրիչները։ Անհրաժեշտ է նաև համակարգչում անջատել հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը, իսկ կորպորատիվ օգտատերերը պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։
[b]
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
Նմանատիպ նյութեր
952 դիտում
16:36 06-05-2020
Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը. «Կասպերսկի»
1767 դիտում
13:42 30-08-2022
Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները թուլացել են
4723 դիտում
23:42 07-10-2020
Թաքնված կրիպտոմայներների գրոհները հայաստանցի օգտատերերի վրա կտրուկ նվազել են. «Կասպերսկի»
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»