7040 դիտում
23:00 17-12-2019
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»,-ասվում է գրառման մեջ:
Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ հփակ է Երևան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը:
«Ինձ նոր տեղեկացրեցին,որ Հայ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ոսկեպար֊Ոսկեվան հատվածում հակառակորդը խախտել է հրադադարը։
Մոտ կես ժամ է անդադար կրակում են։ Փակ է Երևան֊Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս Ոսկեպար հատվածը:
Մեքենաները շրջանցիկով են երթևեկում»,-ասվում է գրառման մեջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
823 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
901 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ