Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.30-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևանի Ալ.Մանուկյան փողոցում բախվել է կայանված «Ֆոլքսվագեն»-ին․ «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևանի Չարենցի փողոցում բախվել է «Պեժո» մակնիշի մեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մայթեզրին կայանված «Սուզուկի» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների․ «Տոյոտա»-ի 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկեմբերի 15-ին, ժամը 21.10-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արզումանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 00.20-ին, Երևանի Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ռենո» մակնիշի մեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-21074»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 10.25-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» և «Դոջ» մակնիշի մեքենաներ․ «Դոջ»-ի 17-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21230» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ագարակավան գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին․ 83-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել․ 23-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և անհայտ մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Լազյան և Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 46,5-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա Ֆիտ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ․ «Հոնդա Ֆիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից Արամուս գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի Իօ» և «Օպել» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Գոլֆ» մակնիշի մեքենան Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին․ 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ» մակնիշի մեքենան Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ ս33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, «Լեքսուս GX-470» մակնիշի մեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի օղակաձև խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]