211652_close_icon
views-count28460 դիտում article-date 15:52 17-12-2019

Արարատի մարզի ոստիկանների կողմից գողության պահին վնասազերծված, նախկինում 6 անգամ դատված «Բերդի կռիս» մականվամբ գողը կալանավորվեց. այստեղ են ասում՝ կարմիր կովն իր կաշին չի փոխի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Թորոսյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 46-ամյա Իսահակ Ազարյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավավարել է ավագ քննիչի միջնորդությունը և Ի. Ազարյանը, ով նախկինում 6 անգամ եղել է դատապարտված և բանտում ավեի շատ հայտնի է եղել «Բերդի կռիս» մականվամբ և Արարատի մարզի ոստիկանության, Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից վնասաձերծվել էր այն տան մեջ, որտեղից փորձել էր գողություն կատարել՝ կալանավորվեց ու տեղափոխվեց բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/14/1142961/?fbclid=IwAR2GwluuLCVtF_Bs1vYY3iBCGNjzvuCGB0GeSaKesTmE53FImN_7j4oNu4Y]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատուհանի վրա ոտնահետքեր կան և բնակիչներով տունը շրջափակել են, քանի որ ունեն կասկածներ, որ ներսում գող կա: Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորութամբ: Ոստիկաններն ու քաղաքացիները տան գրեթե բոլոր կասկածելի հատվածներում, որտեղից որ հնարավոր է՝ գողը դիմեր փախուստի, հսկողություն էին իրականացրել, ապա մտնելով տուն, այնտեղ ամեն ինչ հայտնաբերել էին տակնուվրա արած, իսկ ներսում բռնել էին գողին: Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և նույն քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված տան բնակիչ, 50-ամյա Գևորգ Գևորգյանը այդ պահին տան անդամների հետ բացակայելիս էին եղել տանից, իսկ գողը, օգտվելով այդ առիթից, փորձել էր թալանել տունը: Բարեբախտաբար, համագյուղացիները, վտանգելով իրենց կյանքը (քանի որ չէր բացառվում, որ ստահակը զինված լիներ) շրջափակել էին տունն ու օպերատիվորեն ժամանած Արարատի մարզի ոստիկանները ճիշտ օպերացիայի արդյունքում մտել էին տուն ու վնասազերծել ճիվաղին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտիրուհին, ով հրաժարվել էր տեսախցիկի առջև խոսել, ասել էր. «Մի քանի ժամով տանից բացակայեցինք, մեկել հարևանները զանգեցին, թե՝ խաբար ես, ձեր տուն գող է մտել: Մինչև կհասնեինք տուն, արդեն համագյուղացիներս գողին վնասազերծել էին, մտա զալ, տեսնեմ միհատ մեծ դդում գլխով մեկը կանդալված նստած է, բայց տունն ամբողջությամբ խառնված էր, իսկ էդ գողը ոստիկանների հսկողությամբ բազկաթոռին էր»: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր ավագ քննիչ Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում կասկածյալ գողը ոստիկաներին ու քննիչներին հաժարվել էր հայտնել իր ինքնությունը, մինչդեռ կարճ ժամանակում պարզվել էր, որ նա Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 46-ամյա Իսահակ Ազարյանն է, ով նախկինում 6 անգամ եղել է դատապարտված, իսկ բանտում նրան ավելի շատ ճանաչում են «Բերդի կռիս» մականվամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ի. Ազարյանն ասել էր, որ ինքը գողություն անելու նպատակով չի մտել տուն, պարզապես հոգնած էր, մտել էր տուն՝ քնելու նպատակով: Սակայն հետո ասում էր, թե փոշմանել եմ ու մարդ չգիտի՝ գողության համար էր փոշմանել, թե՝ քնելու: [b]Նախկինում 6 անգամ դատված «Բերդի կռիս» մականվամբ 46-ամյա Իսահակ Նազարյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0126369001576604672330474.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր