211652_close_icon
views-count1851 դիտում article-date 13:53 17-12-2019

Մարտունու ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 35-ամյա Արտակ Մ․-ն, որը հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի /Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը/ 1-ին մասի մեղադրանով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր