211652_close_icon
views-count1050 դիտում article-date 17:49 16-12-2019

Պաշտպանել հանձնաժողովը և հանձնաժողովի անդամներին ճնշումներից և շահադիտական միջամտություններից. կոչ-հայտարարություն

2018-2019թթ սոց. ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որ «Քարահունջ»/«Զորաց քարեր» հնավայրից անհետացել /անհետանում են մենհիրներ` մասնավորապես «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության կողմից 14.11.2019թ. FB հրապարակած «Բացնամակ-Ահազանգ ՀՀ վարչապետին» նյութի մեջ «մոտ 35 մենհիրների անհետացման» մասին զետեղված պնդումները, լուրջ անհանգստություն են առաջացրել «Բնօրրան» ՀԿ-ի (ներկայացուցիչներ` ՀԿ նախագահ Հ.Աղաջանյան, Հ.Հարությունյան, Ա.Ասլանյան) և ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (ներկայացուցիչներ` ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Թարվերդյան և պրոֆեսոր Ա.Փիլիպոսյանի) մոտ: Այդ հարցի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են տեղի ունեցել ս.թ. 14 և 18-ին ՊՈԱԿ-ի գրասենյակում, Թաիրովի փ. 15: Քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են արձանագրություն (2 դեկտեմբերի 2019թ.)` ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ կից ներկայացված է 3 էջից, որտեղ նշված հարցից բացի անդրադարձել են նաև վարչապետին ուղղված նոյեմբերի 14-ի բաց նամակին և կողմերի համագործակցության հարցերին: Նկատի ունենալով, որ «Բնօրրան» ՀԿ-ի առաքելությունն է` Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային արժեքների և ժառանգության քաղաքակրթական նշանակության գիտակցումը, բացահայտումը, արժևորումը և ապագա սերնդին այդ արժեքների փոխանցումը և ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էլ իրականացնում է շուրջ 19 հազար հուշարձանի պետության կողմից սահմանված պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումն ու օգտագործումը և համարելով «Քարահունջ»/«Զորաց քարեր» հնավայրը կարևոր պատմամշակութային արժեք, կողմերը արտահայտում են իրենց անհանգստությունը «Փրկենք Քարահունջը» նախաձեռնության կողմի «մոտ 35 մենհիրների անհետացման» շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ: Կողմերը անհրաժեշտ են համարում իրենց գործուն մասնակցությունը բերել նշված հարցի պարզաբանմանը և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը, կիրառել հասանելի միջոցներ փաստեր հավաքելու, ուսումնասիրելու, դրանց իսկությունը ստուգելու, իրադարձությունները վերլուծելու, օբյեկտիվ պատկերը կառուցելու, եզրակացություն ձևակերպելու և հասարակությանը փաստերը ու եզրակացությունները հանրահռչակելու, ու ճշմարտությունը մատուցելու ուղղությամբ: Անկողմնակալ, թափանցիկ, օբյեկտիվ աշխատանք կազմակերպելու նպատակով կողմերը որոշեցին ձևավորել անկախ և ներկայացուցչական հանձնաժողով: Հանձնաժողովի ձևավորմանը կմասնակցեն բոլոր շահառու անձիք առանց վերապահումների, որոնք. առնչություն ունեն պատմամշակութային արժեքների և ժառանգության պահպանման հետ, հանդիսանում են պետական, մասնավոր, միջազգային կամ հասարակական կազմակերպություն, նախաձեռնող կամ համայնքային (այդ թվում FB) խումբ, նյութական լումա կունենան հանձնաժողովի ձևավորման ու գործունեության ապահովման հարցերում, պատրաստ են. - լինել անաչառ և անկողմնակալ հանձնաժողովի անդամ առաջադրելիս, - առաջադրել անդամության այն անձանց, որոնց վստահում են, որոնք ողջամիտ են և ընդունակ են որոշումներ կայացնելու, - չուղղորդել հանձնաժողովի անդամների կողմից որոշումների կայացումը, - ընդունել հանձնաժողովի որոշումները, եթե նույնիսկ այդ որոշումները հակասում են տվյալ կողմի շահերին, - պաշտպանել հանձնաժողովը և հանձնաժողովի անդամներին ճնշումներից և շահադիտական միջամտություններից: Հայտարարությունը ստորագրած Կողմերը կոչ են անում բոլոր շահառու անձանց իրենց ազատ կամքի դրսևորման հիմունքով մասնակցել անկախ հանձնաժողովի ձևավորմանը։ Անկախ հանձնաժողովի ձևավորման և գործունեության մանրամասները շարադրված են կից ներկայացված 02.12.2019թ արձանագրության մեջ: Կոչը տարածել FB հարթակներով և azdarar.am կայքի միջոցով: Շահառու կողմերին խնդրում ենք մասնակցության համար դիմումները ուղղել՝ [email protected] էլ. փոստին կամ գրանցել +37444597169 հեռախոսահամարով: Դիմումները ընդունելու վերջնաժամկետն է՝ 28․12․2019թ․։ [img]https://st0.shamshyan.com/editor/0757945001576504760961108.jpg[/img]

Նմանատիպ նյութեր