211652_close_icon
views-count1907 դիտում article-date 19:20 16-12-2019

Ոստիկանները բացահայտել են Խորունք գյուղի բնակարանային գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով տանտերերի բացակայությունից, բացել էր Արմավիրի մարզի Խորոնք գյուղի տներից մեկի պատուհանը և հյուրասենյակի պահարանից փող հափշտակել: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 23-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 16-ին, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանեց կատարածը: Հանգամանքները պարզվում են: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է; [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր