Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն» մեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.10-ին, Երևանի Բադալ Մուրադյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «Մերսեդես»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 21-րդ կմ-ին բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին․ «Նիսան»-ի վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի մեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.35-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ավշար-Նոյակերտ գյուղերի ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Մերսեդես»-ը բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի․ «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 07.35-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայի ու Արգավանդ գյուղի Բաբաջանյան և Կենտրոնական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-2106»-ի վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացի և Թևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 02.14-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշումով Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում բուժօգնություն են ցուցաբերել 31-ամյա տղամարդու։ Նշված հասցե մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 13-ին, ժամը 19.25-ի սահմաներում, Գյումրիի Վ.Սարգսյան և Սավոյան փողոցների խաչմերուկում իր վարած «ԳԱԶել»-ը «Օպել» մակնիշի մեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՎԱԶ 21074-110-30» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Ձորք թաղամասում վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Իջևանի Արցախյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14.20-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԿԻԱ» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վ.Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղու Այնթապ գյուղի հատվածում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21011» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-21011»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Նորատուս-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ․ վարորդները և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Տուբդիսպանսերի» դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ․ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում իրար են բախվել «Ալֆա Ռոմեո» և «ԳԱԶ-53» մակնիշի մեքենաներ․ «Ալֆա Ռոմեո»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին գլորվել է ձորը․ 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ուսահոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 16-ամյա աղջիկ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 13-ին վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Հոնդա Ֆիթ» մակնիշի մեքենայի վարորդը Կապանի Հ.Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան:
Բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան և Չարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.40-ին, Երևանի Լեոյի փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա», «Հյունդայի» և «Կիա» մակնիշի մեքենաներ․ «Տոյոտա»-ների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.45-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Արագածի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարին և ընկել Երևանյան լիճը․ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.05-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Շիրակի փողոցում բախվել է պատին․ 9 և 10 տարեկան ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-211440», «Օպել» և «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-211440»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 07.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 84-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի ոլորաններում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը․ 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ․ «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա Էլիսիոն» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ․ «Հոնդա Էլիսիոն»-ի՝ երկու և «ՎԱԶ-21099»-ի մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել․ 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Օպել» մակնիշի մեքենաներ․ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Գյումրիի Շիրակացու և Հ.Մելքոնյան փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրին․ 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]