19947 դիտում
21:59 15-12-2019
Կյանքից հեռացել է Սերժ Ջիլավյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Մահացել է Հայկական միջազգային ասամբլեայի նախագահն էր, հմուտ ձեռնարկատեր, որը 1980-90-ականներին համարվում էր Ուզբեկստանի, հետո նաև Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Սերժ Ջիլավյանը կյանքի վերջին տարիներին ապրում էր հիվանդ ու միայնակ՝ իր ծննդավայրում՝ Ստեփանավանի Ագարակ գյուղում՝ հաշմանդամի սայլակին գամված, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/12/15/1083432/?fbclid=IwAR2Pmb7isc8vJdjoyRCd0NUgFLbRSCfIUEzV1wvIfZ0d4CIwG9EkBmIMU2s]Aravot.am[/url]-ը:
Իր հարցազրույցներից մեկում Սերժ Ջիլավյանն այսպես էր բնորոշել իրեն, իր ապրած կյանքը «Ինձ շատ լավ մարդ եմ համարում։ Մեղքեր չեմ գործել, երբեք մեղք չեմ գործել, թեև գուցե գործել եմ, մեկից ղազ եմ տարել, հավ եմ տարել երեխա ժամանակ։ Պետության դեմ շատ մեղքեր ունեմ, սակայն որևէ մեկին որևէ վնաս չեմ տվել։ Ես իմ միլիոնները, հավանաբար, արդար քրտինքով եմ վաստակել։
Որևէ բանի համար չեմ զղջում։ Զղջում եմ միայն, որ շատ արդար եմ եղել, ինչն էլ չի գնահատվել։ Մարդկության ամենամեծ չարիքն անարդարությունն է, ես ինձ արդար եմ համարում։ Ինձ անտեղի են ազատազրկել, այդտեղից էլ խորտակվեց իմ կյանքը, թե չէ էս օրին չէի լինի։ Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, վատը կլինեի, երևի դա կլիներ ճիշտը»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/12/15/1083432/?fbclid=IwAR2Pmb7isc8vJdjoyRCd0NUgFLbRSCfIUEzV1wvIfZ0d4CIwG9EkBmIMU2s]Aravot.am[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20075 դիտում
08:58 16-01-2018
Նախկին միլիոնատեր Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում. «Փաստ»
1178 դիտում
21:20 21-04-2020
Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ
2297 դիտում
12:02 26-08-2020
Վահե Ջիլավյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
1360 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1180 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1033 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ