135481 դիտում
16:38 14-12-2019
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են այն վայրը, որտեղ, ըստ վարկածներից մեկի՝ կախվելու և ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել երեկ Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված ու մահացած 61-ամյա տղամարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ, ոստիկանության կինոլոգների հետ հայտնաբերել են այն վայրը, որտեղ կյանքի համար անհամատեղելի այրվածքներ է ստացել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 61-ամյա Վահան Գ.-ն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում հայտնաբերվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված ու մահացած տղամարդու հողաթափերը, հագուստի այրված կտորներ, լար, որի մի մասը հայտնաբերվել է մահացածի պարանոցին, ինչպես նաև արնանման հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները ողջ գիշեր մոտ 10 կմ սանրել են , որպեսզի հայտնաբերեն այն վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Եղել են 2 տասնյակից ավելի հասցեներում և նրանց որոնողական աշխատանքները բավականին դժվար են եղել, քանի որ եղանակը անբարենպաստ է եղել: Ի վերջո, ոստիկանների ու քննիչների հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է դեպքի վայրը:
Այս պահին տեղում աշխատում են քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև այն քաղաքացուն, ով առաջինն է օգնություն ցուցաբերել այդ տղամարդուն և նա էլ ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն:
Այդ տղամարդը աշխատում է ԽՍՀՄ տարիներին կառուցված, այժմ անգործության մատնված Լազերային «ԼՏ. ՊԻՐԿԱԼ» գործարանում՝ որպես պահակ, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Պահակատանը նստած էի, էդ տղամարդը այրվածքներով մտավ ներս ու խնդրեց, որ իրեն օգնեմ: Ես էլ ինչով կարող էի՝ օգնեցի ու ահազանգեցի շտապօգնություն: Շտապօգնությունը շատ օպերատիվ եկավ ու իրեն տեղափոխեց: Առավոտյան նոր իմացա, որ նա մահացել է:
Քիչ առաջ էլ իմացա, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել, իսկ այն տեղի է ունեցել պահակատնից ահագին հեռավորության վրա:
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե այլ բան, այս պահին իրավապահները ձեռնպահ են մնում հայտնելուց:
Վարկածներից մեկն էլ նա է, որ տղամարդը կախվելու և ինքնահրկիզվելու միջոցով փորձել է ինքնասապան լինել:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/13/1142940/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 13-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն էր տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, ով մարմնի 90 տոկոս այրվածքներ էր ստացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում էին նրա ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել էր Նոր Նորք վարչական շրջանում։
Բժիշկները տղամարդու վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24857 դիտում
12:22 12-10-2022
Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել