18214 դիտում
12:49 14-12-2019
Խաչատուր Սուքիասյանը թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա. Ռուբեն Հայրապետյան. News.am
[url=https://news.am/arm/news/549768.html?fbclid=IwAR3Zx3tODDvvt5AhNqdeGo9i276I-g8tOabvgEeu6mNVT9hVmBf8QZSu4LA]News.am[/url]-ը գրում է.
Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է, «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թվականին: Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, որ Սուքիասյանը հայտարարել էր, թե իրենից խլել են «Բջնի» հանքային ջրերի գործարանը։
«Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես էլ ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել»,– ասել է Հայրապետյանը։
Նա փաստաթղթեր է ցույց տվել, որտեղ նշված է, թե որքան հարկ է վճարել պետությանը, դրանք համեմատել Խաչատուր Սուքիասյանի կատարած վճարումների հետ. «12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամ: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին:
Նրա խոսքով՝ պետությունը վաճառել է, ինքն էլ գնել է. «Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես կվերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոնով պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Այդ մասին մի առիթով նա ասել է նաև Գագիկ Ծառուկյանին:
Խոսելով Սուքիասյանի հայտարարությունների մասին, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա. ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել»։
Մանրամասներն ՝ [url=https://news.am/arm/news/549768.html?fbclid=IwAR3Zx3tODDvvt5AhNqdeGo9i276I-g8tOabvgEeu6mNVT9hVmBf8QZSu4LA]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3166 դիտում
09:52 10-02-2024
«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան
1320 դիտում
12:14 24-01-2023
Խաչատուր Սուքիասյանը կգործուղվի Դուբայ. ծախսերը կվճարի ինքը՝ Սուքիասյանը
16574 դիտում
09:53 05-04-2017
Չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
769 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1135 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ