63825 դիտում
21:58 13-12-2019
Արտառոց դեպք Երևանում. մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ. ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի տղամարդ, ով մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել։
Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են նրա ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել է Նոր Նորք վարչական շրջանում։ Բժիշկները տղամարդու վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: