211652_close_icon
views-count1143 դիտում article-date 20:38 13-12-2019

Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյանը՝ Հանրայինի՝ վճարովի գովազդ ցուցադրելու նախագծի մասին

Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/13/Manukyan/3164412?fbclid=IwAR1bHGYA6dgdwTJKK1rwjQLT2ZJqUwm6XDs-iFLCj3mRhaSHtiQdGdpu4WY]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված նախագծի մասին, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել: Մանուկյանն ասաց, որ այս նախագիծը մեծ վտանգ է պարունակում հասարակության համար: «Մի քանի տարի առաջ հիմնական քննարկման նյութը դարձել էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը գովազդատուների, տարբեր հովանավորչական փաթեթների ճաշակով չշարժվեր, այլ շարժվեր հանրության պահանջներով, դրա համար էր, որ Հանրայինից գովազդն արգելվեց: Հիմա, փաստորեն, երբ 2020 թվականի բյուջեն հաստատվել է և Հանրայինի գումարի հատկացումն արդեն արվել է հաջորդ տարվա համար, հավելյալ այդպիսի նախաձեռնությամբ հսկայական ֆինանսական միջոցների ուղղորդումը Հանրային Հեռուստաընկերություն որևէ բացատրություն չունի»,- ասաց նա: Մանուկյանի խոսքով՝ ներկայացված նախագիծն ունի բազմաթիվ բացեր: «Մատնանշվում է հինգ րոպե գովազդ ամեն ժամը մեկ, բայց այնտեղ կա մի վտանգավոր կետ. նախանշվում է հովանավորչական գովազդից դուրս գովազդ. սա որևէ սահման չճանաչող է և անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, ամեն վայրկյան ցանկացած հաղորդման մեջ մենք կարող ենք ականատես լինել գովազդի»,- ասաց նա: Նախագիծը նաև խտրական մոտեցում է դրսևորում հեռուստաընկերությունների նկատմամբ: «Կա երրորդ կետը. խտրական մոտեցում է դրսևորվում հեռուստաընկերությունների նկատմամբ, երբ որևէ հեռարձակման ընթացքում երևացող պատկերում երևացող գովազդը չի դիտվում որպես գովազդ. դա նշանակում է, որ կարելի է որևէ իքս ընկերության բացումը ուղիղ եթեր հեռարձակել՝ պատճառաբանելով, որ այս կամ այն պաշտոնյան այնտեղ ներկա է, և Հանրայինը, իր աշխատանքային պարտականություններից ելնելով, լուսաբանում է դա: Այս դեպքում դա գովազդ չի դիտվի»,- նշեց բանախոսը: Նրա կարծիքով՝ Հանրայինը գովազդային դաշտում այլ ֆունկցիաներ պետք է ունենա և ոչ թե ամեն մի հերթական գովազդը հավաքող լինի. բազմաթիվ վտանգներ կան: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/13/Manukyan/3164412?fbclid=IwAR1bHGYA6dgdwTJKK1rwjQLT2ZJqUwm6XDs-iFLCj3mRhaSHtiQdGdpu4WY]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր