211652_close_icon
views-count2195 դիտում article-date 16:42 13-12-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ․ «Մերսեդես»-ներից մեկի և «ԲՄՎ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.05-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչարի և Կորի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է անհայտ ավտոմեքենայի․ «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արզումանյան և Շինարարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.40-ին, Կիևյան կամրջի մոտ իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ․ «Ֆորդ»-ի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Բելինսկու և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 11-ին, ժամը 14.40-ին, «Կիա» մակնիշի մեքենան Երևանի Այվազովսկու փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «Մերսեդես»-ի 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.40-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 34-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու և հեռացել դեպքի վայրից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի մեքենայի 55-ամյա վարորդը․ նա, մեքենայով հանդերձ, Արագածոտնի մարզի Կոշ գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ․ «Շկոդա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.35-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ԲՄՎ» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «ԲՄՎ»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ․ «Մերսեդես»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Նոր Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը․ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 02.15-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել է կայանված «Իսուզու Միդ» մակնիշի մեքենայի․ «Օպել»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Տոյոտա» առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 321-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Նիսան» մակնիշի մեքենայի․ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.15-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը Գորիսի Սյունիքի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի մեքենան անսարքության պատճառով հետընթաց շարժվել և կողաշրջվել է․ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր