211652_close_icon
views-count1860 դիտում article-date 14:04 13-12-2019

Դեկտեմբերի 19-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ (երկրորդ ընթերցում):

Նմանատիպ նյութեր