6223 դիտում
20:36 12-12-2019
Ոստիկանները բացահայտել են բջջային օպերատորներից մեկի Գորիսում գտնվող մասնաճյուղի ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ մասնաճյուղի աշխատակիցներից մեկը 2010-ից 2013 թվականների ընթացքում չի հաճախել աշխատանքի, սակայն նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ։
Նախնական հաշվարկով՝ ընկերության ֆինանսական միջոցներից դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 2 միլիոն 110 հազար դրամից ավելի գումար, որը յուրացվել է։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3374 դիտում
23:40 21-10-2019
Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5517 դիտում
10:27 23-04-2019
Ոստիկանները բացահայտել են «Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2007 դիտում
21:49 09-08-2019
Ոստիկանները բացահայտել են Արաքսավան համայնքի ղեկավարի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
319 դիտում
11:10 11-05-2024
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմը զորակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
553 դիտում
10:29 11-05-2024
Ոստիկանները Էջմիածնից ցուցարարներին բերման են ենթարկել՝ Փաշինյանի այցը չխափանելու համար