211652_close_icon

Ջենարո Գատուզոն գլխավորեց «Նապոլին»

views-count2475 դիտում article-date 23:00 11-12-2019
«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ջենարո Գատուզոն: 41-ամյա մասնագետի հետ պայմանագրի պայմանները դեռևս հայտնի չեն, սակայն մեծ հավանականությամբ, Գատուզոյի իտալական ակումբի հետ 18-ամսյա պայմանագիրը կկնքի՝ ՉԼ-ում հայտնվելու դեպքում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Գատուզոյի վերջին ակումբը «Միլանն» էր, որը նա մարզել է 2017-ից 2019 թվականներին: 2018/19 մրցաշրջանի ավարտից հետո մարզիչը հեռացվեց, քանի որ թիմը չապահովեց տեղը Չեմպիոնների լիգայում՝ եզրափակելով 5-րդ տեղում: «Նապոլին», իր ակտիվում ունենալով 21 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ակումբը, E խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնվել է ՉԼ-ի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլում՝ 6 տուրից հետո վաստակելով 12 միավոր:

Նմանատիպ նյութեր