Լևոն Ղասաբօղլյանը՝ Հայաստանում պորտուգալական հայտնի ակադեմիայի ճամբարի մասին
Bsports պորտուգալական հայտնի ակադեմիան Հայաստանում առաջին անգամ կազմակերպել էր ֆուտբոլային ճամբար` «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով:
«Փյունիկի» ակադեմիայում կայացել են մեկշաբաթյա մարզումներ, որոնց մասնակցել են 9-ից 16 տարեկան 25 երեխաներ: Մարզումներն անցկացրել են Պորտուգալիայից ժամանած մասնագետներ:
Bsports ակադեմիայի Հայաստանի պատվիրակության ղեկավարը մարզիչ Լևոն Ղասաբօղլյանն է, ով [url=https://armsport.am/2019/12/11/levon-ghasaboghlyan/]Armsport.am[/url]-ին պատմել է բանակցային փուլի, կայացած սպասվող ծրագրերի մասին.
«Ակադեմիայի ներկայացուցիչների հետ ծանոթությունս եղել է Ղազախստանում: Մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք համոզել, որպեսզի ծրագիր իրականացնենք Հայաստանում:
Ինտենսիվ հավաքը տևել է մեկ շաբաթ: Կայացած մարզումների մասին Լևոնն ասաց հետևյալը. «Շնորհակալ ենք Արթուր Սողոմոնյանին, ով աջակցեց ծրագրի կատարմանը` տրամադրելով խաղադաշտեր և տրանսպորտ: Առաջին անգամ մասնակցեցին 25 երեխաներ. քանակն անսահմանափակ է և հուսով ենք, որ թիվը կավելանա»,- հայտնեց Ղասաբօղլյանը:
Մանրամասները՝ [url=https://armsport.am/2019/12/11/levon-ghasaboghlyan/]Armsport.am[/url]-ում: