Լևոն Ղասաբօղլյանը ` ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պորտուգալական «Bsport» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ:
Շեմկենթ քաղաքի «Ontustik» ակադեմիան հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում:
Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը կմեկնի Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի:
Այնուհետև, Ղազախստան վերադառնալով, «Ontustik»-ը կմտնի Ղազախստանի գավաթի համար պայքարի մեջ: