2086 դիտում
23:25 10-12-2019
Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում. վարչապետ Փաշինյանը խորհուրդ է տալիս Ամանորը դիմավորել Հանրապետության հրապարակում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և սփյուռքում ապրող հայերին խորհուրդ է տալիս դեկտեմբերի 31-ին լինել Երևանում:
Այս մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ Երևանում և Հանրապետության հրապարակում բացառիկ Ամանոր է լինելու:
«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ: Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր և կարծես այդ խնդիրը լուծվում է: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում: Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»,- գրել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
4140 դիտում
09:37 01-01-2018
Հանրապետության հրապարակում դիմավորել են Ամանորը
1536 դիտում
20:07 11-12-2014
Քաղաքներ, որոնք պատրաստ են դիմավորել Ամանորը. ֆոտոշարք
4922 դիտում
21:31 10-01-2015
Լեւոն Հայրապետյանն Ամանորը դիմավորել է տանը` դուստրերի եւ թոռնիկների հետ. News.am
Այս բաժնից
646 դիտում
18:00 04-05-2024
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
658 դիտում
17:14 04-05-2024
Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին
637 դիտում
16:53 04-05-2024
Օկուպացված Ստեփանակերտում Ալիևի կարգադրությամբ «դատախազություն է ստեղծվել»