Գողության համար հետախուզվողը ներկայացավ Կապանի բաժին
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումերի և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 23.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 26-ամյա Արամ Զ․-ն, որը 2019թ. դեկտեմբերի 6-ից Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի/Գողությունը/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]