ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Շենգավիթի բաժին
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 10.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 31-ամյա Երվանդ Հ․-ն, որը 2017թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի Հյուսիսարևելյան շրջանի ՔՀԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 325.1 հոդվածի /Փաստաթղթի կեղծիք/ մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]