Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետը՝ լինելով միակ թեկնածուն, պարտվել է ՏԻՄ ընտրություններում
Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով:
Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով:
2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը, հայտնում է [url=https://www.facebook.com/AnkakhDitord/?__tn__=kC-R&eid=ARDg2nAXlKcq-h2-9C1hc1vEkouTDmPA_eW7dzF73LVdRVv9FRR1W-kuzvQfAtaDvvHBArVXVPnfN38u&hc_ref=ARQns1W9b8mlOjIE7Ylm3kFTkwgedP7QhxbGuhinGYRsYV3ZxFmfTzf-T53vdVNzw1Q&fref=nf]«Անկախ դիտորդ»[/url] կազմակերպությունը: