Լուիս Սուարես. Սա իմ կարիերայի լավագույն գոլն էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է կրնկով իր ֆանտաստիկ գոլը «Մալյորկայի» հետ խաղում (5:2):
«Սա իմ կարիերայի լավագույն գոլն է: Գիտեի, որ անկյունը բարդ էր, վերջին տարբերակն էր՝ կրկնով հարվածելու համար: Վալվերդեն երբեմն ասում է ինձ, որ հեշտ պահերը չեմ իրացնում, փոխարենը իրացնում եմ ամենաբարդերը:
Խաղից խաղ մենք ավելի վստահ ենք զգում մեզ: Ավելի շատ էինք թիմակցներ փնտրում, հիանալի խաղ էր: Գրիզմանը պետք է գտներ իր տեղը հարձակման գծում: Շնորհավորում եմ նրան, նա մերվել է թիմին, դա հեշտ չէր», ասել է Սուարեսը: